Գերմանացիները, ֆրանսիացիները և բրիտանացիները պատրաստ չեն ԵՄ-ի կազմում նոր անդամների հայտնվելուն

12:25 • 25.07.14

Գերմանիայի բնակիչների մեծ մասը և Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բնակիչների մոտ կեսը բացասաբար են վերաբերում Եվրամիությանը Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը։ Այդ մասին վկայում են «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության պատվերով ICM Research գործակալության անցկացրած հարցման տվյալները:

 

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան հունիսի 27-ին ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրերը: Վրաստանը և Մոլդովան արդեն վավերացրել են այդ փաստաթղթերը, բոլոր երեք երկրները բարեփոխումներ են իրականացնում ԵՄ անդամ դառնալ ցանկացող երկրներին Եվրամիության ներկայացրած պահանջներին համապատասխանելու համար:

 

Երեք առաջատար եվրոպական երկրներում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ այդ երկրների բնակիչները հիմնականում կասկածում են ԵՄ-ին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության անհրաժեշտությանը: ԵՄ-ի ընդլայնմանն առավելապես պատրաստ չեն գերմանացիները: Հարցին, թե արդյոք ցանկանում են ԵՄ-ում տեսնել նոր անդամների, ինչպիսին են Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, դրական են պատասխանել հարցվածների միայն 1 տոկոսը: 71 տոկոսը բացասաբար է պատասխանել հարցին:

 

Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում Եվրամիության ընդլայման մասին հարցին դրական է պատասխանել հարցվածների մոտ 38 տոկոսը, իսկ ֆրանսիացիների 47 տոկոսը և բրիտանացիների 45 տոկոսը չեն պաշտպանել նախկին խորհրդային երկրների եվրաինտեգրման հեռանկարը: