ՄԱԿ-ն օգնություն է ուղարկել Սիրիա՝ առաջին անգամ առանց Ասադի հետ համաձայնեցնելու

10:36 • 25.07.14

ՄԱԿ-ը Սիրիա է ուղարկել հումանիտար օգնություն՝ առաջին անգամ իր գործողությունները չհամաձայնեցնելով նախագահ Բաշար ալ Ասադի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Սննդով և առաջին անհրաժեշտության իրերով 9 բեռնատարներ երեկ հատել են թուրք-սիրիական սահմանը։
Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ն ընդունել էր որոշում, որը թույլ է տալիս հումանիտար օգնության մատակարարում իրականացնել Սիրիա՝ առանց սիրիական կառավարության համաձայնության։

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 10.8 մլն սիրիացի օգնության խիստ կարիք ունի։