101-ամյա կամավորական օդերևութաբանին կպարգևատրեն ԱՄՆ-ում՝ 84 տարվա անընդմեջ աշխատանքի համար
Հարյուրմեկամյա կամավորական Ռիչարդ Հենդրիքսոնը կիրակի ամերիկացի հիդրոօդերևութաբանների կողմից կպարգևատրվի 84 տարի շարունակ օդերևութաբան աշխատելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հենդրիքսոնը սկսել է եղանակին հետևել 1930թ.-ից, Նյու Յորքում գտնվող իր տան պարտեզից։ Կամավորականը գրանցում է եղանակը՝ օգտվելով եղանակային փոփոխություններին հետևող հատուկ սարքից, որը տեղադրված է նրա տան բակում։ Արդեն 84 տարի նա ամեն օր փոխանցում է իր դիտարկումներն ԱՄՆ-ի պետական հիդրոօդերևութաբանական ծառայությանը։
ԱՄՆ-ի հիդրոօդերևութաբանական ծառայությունը ստեղծվել է 1870-ին։ Բացի գրանցված աշխատողներից, ծառայությունը տեղեկություններ է ստանում նաև 8.500 կամավորականներից։ Հենդրիքսոնը նրանցից ամենամեծն ու հուսալին է։










