Լեոնարդո Դի Կապրիոն բարեգործական երեկո է կազմակերպել Սան Տրոպեում

16:56 • 26.07.14

Ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն շարունակում է բարեգործական ակտիվ գործունեությունը նույնիսկ հանգստի ընթացքում, գրում է loveradio.ru-ն:


Դերասանը հայտնի աստղերի մասնակցությամբ շքեղ բարեգործական երեկո է կազմակերպել Սան Տրոպեում` բնապահպանության ամենակարևոր խնդիրների լուծման ուղիները քննարկելու համար:


Միջոցառման ընթացքում հավաքված բոլոր միջոցները կփոխանցվեն օվկիանոսների, ինչպես նաև ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող անտառների պահպանությանը: Երեկոյի ընթացքում Լեոնարդոյին հաջողվել է հավաքել մոտ 25 մլն դոլար:


Հրավիրվածների թվում են եղել ոչ միայն շոու-բիզնեսի աստղեր, այլև հայտնի գործարարներ, որոնք բավականին շռայլ նվիրատվություններ են արել: Օրինակ՝ միլիարդատեր Լեոնիդ Բլավատնիկը չի ափսոսացել 6 մլն դոլար անգլիացի նկարիչ Դեմյեն Հերսթի քանդակի համար:


Աճուրդում վաճառվել են նաև Harley-Davidson մոտոցիկլետ` Լեոնարդոյի, Մարտին Սկորսեզեի և Ռոբերտ Դե Նիրոյի ինքնագրերով և երկու էպիզոդիկ դեր դերասանի հաջորդ ֆիլմում: