ԱՄԷ-ն վիզային նոր կարգ է սահմանում

22:55 • 26.07.14

Արաբական Միացյալ Էմիրություններում վիզային նոր կարգ են սահմանում.  օգոստոսից զբոսաշրջիկները և երկիր աշխատելու եկած արտասահմանցիները կարող են մուտքի բազմակի վիզա ստանալ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Arabian Business-ին:

ԱՄԷ-ի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ կհայտնվեն նաև նոր տեսակի վիզաներ, օրինակ՝ ուսանողների, բժշկական օգնություն ստացողների և կոնֆերանսների հաճախողների համար: 

Այս փոփոխությունները միտված են տուրիստական հոսքերի մեծացմանը և երկրի տնտեսական զարգացմանը: 2014 թվականի առաջին կեսին ԱՄԷ է այցելել շուրջ 22 մլն մարդ: Միայն Դուբայում արտասահմանցիներին տրամադրվել է 570.000 վիզա՝ 30 տոկոսով ավել, քան նախորդ տարի: