Ուկրաինայում ազգությամբ ադրբեջանցի քաղաքապետ է սպանվել
Այսօր սպանվել է Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքի՝ ծագումով ադրբեջանցի քաղաքապետը, դա տեղի է ունեցել նրա տան մուտքի մոտ, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Քաղաքապետ Օլեգ Բաբաևի վրա կրակել են երեք անգամ:
Ավելի ուշ պարզ են դարձել սպանության որոշ մանրամասներ:
Ըստ այդմ՝ Բաբաևն առավոտյան վերցրել է աղբը, մարզահագուստով դուրս եկել տնից՝ մոռանալով բջջայինները տանը:
Երբ նա ցանկացել է թափել աղբը, նրան է մոտեցել ВАЗ 2108 մեքենան, որից դուրս եկած մարդասպանը խլացուցիչ ատրճանակով կրակել է քաղաքապետի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից քաղաքապետը տեղում մահացել է:
Հայտնի է, որ Բաբաևը վայելում էր քաղաքի բնակիչների մեծ մասի աջակցությունը և Եվրամայդանի կողմնակիցներից մեկն էր:










