Թուրքական Բոդրումից դուրս եկած ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 54 վիրավոր
Թուրքական Բոդրում հանգստավայրից դուրս եկած ավտոբուսը վթարի է ենթարկվել, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավտոբուսը Քայսերի (Կեսարիա) քաղաքի մոտակայքում դուրս է եկել ճանապարհից, մոտ 200 մետր ընթացել է հողածածկ տարածքով, ապա բախվել է այգիներից մեկի պարսպին և շրջվել:
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ և վիրավորներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ:
Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը եղել է վարորդի անուշադրությունը, ինչի հետևանքով նա կորցրել է վերահսկողությունը:










