Չինաստանում փնտրվում է այն մարդը, ով թույլ է տվել իր 3-ամյա որդուն մայրուղով ավտոմեքենա վարել (տեսանյութ)

14:25 • 26.07.14

Չինաստանում փնտրվում է այն մարդը, ով թույլ է տվել իր 3-ամյա որդուն մայրուղով ավտոմեքենա վարել, գրում է Daily Mail-ը:

 

Տեսանյութը դարձել է չինական սոցիալական ցանցերում ամենատարածված նյութերից մեկը: Շատերը մեկնաբանում են, որ ճանապարհին երթևեկության պակասը կարող է նշանակել, որ դա տեղի է ունեցել վերջերս կառուցված ճանապարհին, որը դեռ շահագործման հանձնված չէ:

 

Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր ճանաչել են ճանապարհային հատվածը, որը գտնվում է Պեկինից դուրս. այն բաց է երթևեկության համար, բայց նախատեսված է արդյունաբերական համալիրի համար, որը դեռ չի կառուցվել, այդ պատճառով էլ երթևեկությունը քիչ է եղել:

 

Տեղի ոստիկանությունը նշել է, որ երեխային վարել թույլ տալն օրենքի խախտում է, որի համար մեքենայի տերը կարող է ենթարկվել ազատազրկման, քանի որ նա վտանգել է ուրիշների կյանքը:


6 րոպե տևողությամբ տեսանյութում հայրը մեկնաբանություններ է անում` ասելով, թե որքան է նա հպարտանում իր տղայով: