Դևիդ Դուխովնին սեր է խոստովանել Ռուսաստանին (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է գովազդային հոլովակ, որում դերասան Դևիդ Դուխովնին պատմում է ռուսներին, թե ինչու իրենք պետք է հպարտանան իրենց երկրով, գրում է buro247.ru-ն:
Հոլովակում Դևիդը փորձում է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իր կյանքը, եթե նա ծնվեր Ռուսաստանում: Մենախոսությունների ընթացքում դերասանը հայտնվում է տարբեր կերպարներով` «Ժամանակի մեքենան» խմբի մասնակցից մինչև տիեզերագնաց: Նկարահանումների համար Դուխովնին հատուկ ժամանել է Ռուսաստան, որտեղ անցկացրել է մի քանի օր:
Ի դեպ, դերասանն իրեն միակողմանի ռուս է համարում. «Հայրիկիս կողմից իմ բոլոր հարազատները ձեր երկրից են և նաև Լեհաստանից: Մայրիկս ծնունդով Շոտլանդիայից է: Ես միշտ ինձ կիսով չափ ռուս եմ համարել: Հայրս ծնվել է Նյու Յորքում և երբեք չի եղել այստեղ, ինչը շատ ցավալի է»,- ասել է Դուխովնին:










