Եվրամիության անդամ երկրների ավելի շատ քաղաքացիներ են սկսում անհանգստանալ իրենց ապագայի համար. Եվրոբարոմետր

23:59 • 26.07.14

ԵՄ-ում անցկացված հարցման արդյունքները (Եվրոբարոմետր) փաստել են, որ եվրոպացիների մեծամասնությունը վատատեսորեն է տրամադրված Եվրոպայի տնտեսության ապագայի հանդեպ: Մասնավորապես՝ Իտալիայի քաղաքացիների գրեթե կեսը ոչ միայն իրեն ԵՄ քաղաքացի չի համարում, այլև՝ բացասական է գանահատում ԵՄ ապագան: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

Իտալացիներն ավելի շատ անհանգստանում են երկրի տնտեսության համար, իրենց երկրի տնտեսությունը վատն է համարել Իտալիայի և Հունաստանի հարցված քաղաքացիների 94 տոկոսը:

Եվրամիության տնտեսական ապագայի հանդեպ ամենավատ տարամադրվածությունն ունեն Հունաստանի, Իսպանիայի և Պորտուգալիայի քաղաքացիները (96 տոկոս):

Եվրոպայի տնտեսական վիճակի մասին անհանգստություն է հայտնել նաև Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Ծայրահեղ անհանգստացած՝ կարող եմ ասել, որ եթե եվրոպան այսօր սելֆի աներ, խիստ տանջված դեմք կստացվեր»,-ասել է նա: