Նյու Յորքում ավելի քան 2.500 մարդ դուրս է եկել Գազայում ռազմական գործողությունների դեմ ցույցի
Նյու Յորքում 2,5 հազարից ավելի մարդ դուրս է եկել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ ցույցի, գրում է gazeta.ru-ն:
Ցուցարարները Թայմս Սքուեր են եկել պաղեստինյան դրոշներով: Նրանք կոչ են անում ԱՄՆ իշխանություններին դադարեցնել Իսրայելին օգնության տրամադրումը:
«Մենք փորձում ենք ճեղքել շրջափակումը և դադարեցնել Պաղեստինում սպանությունները: Մենք պարզապես ցանկանում ենք, որ նրանք ապրեն մարդկանց նման»,- հայտարարել է ցուցարարներից մեկը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր Գազայի հատվածում 12 ժամով կրակի դադարեցման մասին: Ավելի ուշ ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնել է 12 ժամով ռազմական գործողությունները դադարեցնելուն:










