ԵԽ անդամը մտահոգություն է հայտնել Լևոն Հայրապետյանի ձերբակալութան շուրջ. Panorama.am

16:50 • 26.07.14

Եվրոպական խորհրդարանի անդամ, ազգությամբ չեխ, Չեխիայի Սենատի նախկին անդամ Յարոմիր Շտետինան (Jaromír Dinosaurus Štětina) իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն է հայտնել հայ գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու փաստի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am կայքը։


Նա գրել է, որ դեռևս երիտասարդ տարիներից Հայրապետյանն իր ընկերն է եղել. «Նրա հետ մենք անցել ենք Սիբիրի գետերով: Մտահոգված եմ, որ Մագնիտսկու նման վերջ չունենա, նա նաև ծանր հիվանդ է»:


Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում հուլիսի 16-ին ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի Լևոն Հայրապետյանին։