Մեր բանակը հերիքում է մեր սահմանները պաշտպանելու համար. Ա. Մովսիսյան
Ժողովրդին չպետք է զենք բաժանվի, քանի որ երկրի սահմանները պետք է պաշտպանեն Հայաստանի զինված ուժերը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աժ «Հանրապետական» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ Առաքել Մովսիսյանը՝ անդրադառնալով շրջանառվող կարծիքին, թե սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն պետք է զինել:
«Նախագահը հայտարարեց, և ես միանշանակ համամիտ եմ նրա հետ, որ մեր սահմանները պաշտպանում է մեր բանակը, ունենք նաև պայմանագրային զինծառայողներ: Եվ ես էլ չեմ ընդունում, որ ժողովրդին զենք բաժանվի: Դրա կարիքը որ լինի, բոլորը կամավոր կգան կռվելու: Տա Աստված, որ դրան չհասնի, եթե դրան հասավ, բոլորն էլ անմիջապես կունենան զենքեր», ասաց Առաքել Մովսիսյանը:










