Նիդեռլանդներ է ուղարկվել մալայզիական կործանված ինքնաթիռի զոհերի դիերով ևս մեկ ինքնաթիռ

17:00 • 26.07.14

Ուկրաինայի Խարկով քաղաքից Նիդեռլանդներ է ուղևորվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում կործանված Boeing 777 մալայզիական ինքնաթիռի զոհերի դիերով ևս մեկ ինքնաթիռ, հայտնում է Газета-ն:


«Հաջորդ չվերթը նախատեսված է ժամը 13:40: Կտեղափոխվի ևս 19 արկղ»,- ասվում է հաղորդագրությունում:


Հաղորդվում է նաև, որ հոլանդացի մասնագետներն ավարտել են զոհվածների մարմինների զննման աշխատանքները Ուկրաինայում: