Սոցիալական ցանցերը կախվածություն են առաջացնում. սոցհարցում

22:17 • 26.07.14

Սոց ցանցերից օգտվելը մարդկանց ավելի դժբախտ ու կախյալ է դարձնում: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն մեջբերելով Scope
բարեգործական կազմակերպության հարցումը:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ սոցցանցերում շփումից հետո օգտատերերի շուրջ երկու երրորդը իրեն դժբախտ և միայնակ է զգում, իսկ 1500 հարցվածների կեսը խոստովանել է, որ իրեն ոչ գրավիչ է համարում: Բացի այդ, հարցվածների մեծ մասը խոստովանել է, որ կախվածություն ունի սոցցանցերից:

«Մարդիկ չափազանց շատ ժամանակ են անցկացնում համացանցում: Նրանց պարզպես պետք է ընդմիջում վերցնել «թվային նարկոմանիայից»,-նշել է Scope-ի ներկայացուցիչը: