Վենեսուելայում է գտնվում աշխարհի ամենաբարձր գետնախորշ-երկնաքերը (լուսանկարներ)
Դավիթի աշտարակը կիսակառույց երկնաքեր է Կարակասում: Հսկայական 45-հարկանի շինությունը, որը նախատեսված է եղել բիզնես-կենտրոնի համար, լքված է 1994-ից` գլխավոր ներդրողի մահվանից հետո:
Վերջին 20 տարվա ընթացքում այն բնակեցվել է մոտ 3.000 ընտանիքներով: Նախորդ տարվա վերջի տվյալներով, շենքում ապրում էին հարյուրավոր ընտանիքներ, գործում էին խանութներ, արհեստանոցներ, վարսավիրանոցներ:
Մարդիկ ինքնուրույն լուծել էին էլեկտրականության, ջրամատակարարման և ոռոգման հարցը:
Հուլիսի 22-ին ոստիկանները սկսել են «ուղղահայաց գետնախորշի» վերաբնակեցման գործողությունը:
Դավիթի աշտարակի բոլոր բնակիչներին իշխանությունները նոր բնակավայր են տրամադրել Կուա քաղաքում: Աշտարակի վերջին օրերը լուսանկարել է Խորխե Սիլվան Reuters գործակալությունից:
Ֆոտոշարքը ներկայացնում է lenta.ru-ն:
























