Ուկրաինայի ազգային գվարդիան առաջին տանկն ունի
Ուկրաինայի ազգային գվարդիան Դոնբասում մարտական գործողությունների համար այսօր կստանա առաջին՝ Т64-Б1М տանկը։ Այդ մասին Facebook-ում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, փոխանցում է korrespondent.net-ը։
«Նրա անունն է Т64-Б1М։ Հուլիսի 26-ից այն կհամալրի Ազգային գվարդիայի շարքերը։ Այն առաջին տանկն է գվարդիայի ուժերի կազմում։ Մի քանի ամիս առաջ նրան չէին էլ սպասում Ազգային գվարդայի ուժերում։ Այսօր արդեն, ահաբեկչական պատերազմի պայմաններում, որը սկսել է պուտինյան ռեժիմը, այն երկար սպասված ռազմական հզորության ուժեղացում է։ Ահաբեկիչներին կստիպենք խաղաղության»,-ասել է նա։
Նշենք, որ Կիևի իշխանությունները երկրի հարավ-արևելքում հատուկ գործողություն են անցկացնում ռուսամետ անջատողականների դեմ։










