Հրադադարն ավարտված է. Իսրայելը վերսկսել է Գազայի ցամաքային, ջրային և օդային հարձակումները
Իսրայելի զինված ուժերը կիրակի հայտարարել են, որ նախկինում հայտարարված միակողմանի 12-ժամյա հումանիտար հրադարարն ավարտված է, և որ նրանք վերսկսում են Գազայի հատվածի ցամաքային, ջրային և օդային հարձակումները։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, հրեական կողմն ընդգծել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրադադարի ռեժիմը չի պահպանել և շարունակել է հրթիռակոծել «հումանիտար պատուհանով»։
«Հաշվի առնելով հայտարարված հրադադարի ժամանակ ՀԱՄԱՍ-ի թույլ տված խախտումները՝ Իսրայելի բանակը վերսկսում է ռազմական գործողությունները»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է բանակի խոսնակ Պիտեր Լերները։
Աղբյուրը հավելում է, որ 12-ժամյա հրադադարի ժամանակ մարդասիրական օգնություն է տրամադրվել Գազայի բնակիչներին, ովքեր Իսրայելի ու Պաղեստինի միջև վերսկսած հակամարտության պատճառով հայտնվել են ծայրահեղ ծանր իրավիճակում։
Հայտնի է, որ հակամարտության զոհերի թիվը հասել է 1.050-ի. նրանց մեծ մասը պաղեստինցի խաղաղ բնակիչներ են։










