Սահմանային գյուղերի բնակիչներին պետք է զինել և ամսական փոքրիկ վարձատրություն նախատեսել. Հ. Բագրատյան

11:04 • 27.07.14

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ խնդրահարույց է դարձել սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինել-չզինելու հարցը։ 

«Ընդ որում ՀՀ իշխանությունները, ըստ մամուլի հաղորդագրության, դրան դեմ են։ Այս կապակցությամբ հիշատակում եմ 2013-ի նախագահական ընտրություններին իբրև թեկնածու իմ բանակային ծրագրից (ի դեպ, միակն եմ եղել, որ բանակային ծրագիր է ներկայացրել) հետևյալ միտքը. սահմանային գյուղերի բնակիչներին պետք է զինել և ամրագրել որոշակի զինական պարտականություններ։ Մշտապես։ Դրա համար նրանց պետք է ամսական փոքրիկ վարձատրություն նախատեսել։ Վարձատրության չափերը պետք է բազմապատկել պատերազմական գործողությունների ժամանակ»,-ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում։