Ձերբակալվել են Մունդիալի օրերին 261 միլիոն եվրո վաստակած «սև» բուքմեյքերներ

15:00 • 27.07.14

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները հատուկ օպերացիա են անցկացրել Լաս Վեգասի տարածքում, հայտնում է «Der Spiegel»-ը։

Այդ օպերացիայի ընթացքում բերման են ենթարկվել 8 ասիացիներ, ովքեր կապ են ունեցել անօրինական խաղադրույքների հետ։ Ձերբակալությունները կատարվել են Աշխարհի առաջնության եզրափակչից 4 օր առաջ։

Նշվում է, որ Մունդիալի օրերին այդ մարդիկ «սև» բուքմեյքերների գործունեություն են ծավալել, և այդ ընթացքում 261 միլիոն եվրո գումար են վաստակել։