Boeing-777-ի զոհերի առաջին հարազատները ժամանել են վթարի վայր (տեսանյութ)

00:34 • 27.07.14

Ուկրաինայում կործանված Boeing-777-ի զոհերից մեկի՝ 25 ամյա Ֆաթիմա Դուժինսկու ծնողները ժամանել են վթարի վայր: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:

Ավստրալիայի քաղաքացիներ Յեժի Դյուժինսկին և նրա կինը՝ Անժելա Ռուդխարդ-Դյուժինսկին զոհերի առաջին հարազատներն են, ովքեր այցելել են ինքնաթիռի կործանման վայր: Նրանք պատմել են, որ իրենց դուստրը Ամստերդամից Ավստրալիա էր մեկնում՝ ծնողներին այցելության:

Մայրը պատմել է, որ աղջիկը աէրոտիեզերագնացություն էր ուսումնասիրում համալսարանում և երազում էր օդաչու դառնալ: Ֆաթիմայի հարազատները շարունակում են հավատալ, որ իրենց դուստրը կենդանի է, քանի որ նրանց խոսքով՝ աղջկա հեռախոսը շարունակել է աշխատել անգամ ինքնաթիռի ընկնելուց հետո:

Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Boeing-777-ը կործանվել է հուլիսի 17-ին՝ Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնվել է 298 մարդ, այդ թվում՝ 85 երեխա, անձնակազմի 15 անդամ: