Costa Concordia զբոսանավը տարվել է նավահանգիստ՝ ուտիլիզացիայի համար

16:23 • 27.07.14

Նավաբեկության ենթարկված Costa Concordia զբոսանավը բերվել է իտալական Ջենովա նավահանգիստ՝ ուտիլիզացիայի ենթարկելու համար, հայտնում է Yahoo News-ը: 

Երկուսուկես տարի առաջ Իտալիայի ափերի մոտ՝ Տոսկանայում, նավի կողաշրջման հետևանքով 32 մարդ էր մահացել: Նավը կառուցվել էր 2006-ին, իր ժամանակի տասը ամենախոշոր կրուիզային նավերից էր: 

Երբեմնի շքեղ նավը Ջենովայի Վոլտրիի նավահանգիստ է բերվել մի քանի քարշակ նավերի օգնությամբ՝ իր նավաբեկության վայրից դուրս բերվելուց չորս օր անց: Այս նավի դուրս բերման աշխատանքը աննախադեպ է համարվում: