Չինաստանում մոլեգնող փոթորկից տուժել է ավելի քան 2,5 միլիոն մարդ

17:56 • 27.07.14

Չինաստանում մոլեգնող «Մատմո» փոթորկից նախնական տվյալներով առնվազն 13 մարդ է զոհվել. աղետի հետևանքով տուժածների ընդհանուրը թիվը հասնում է 2,5 միլիոնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Չինաստանի արևելյան Ցյանզին արվարձանում զոհվել է ինը մարդ, ևս չորսը զոհվել է երկրի արևելյան շրջանում` Գուա դուում: 

Ափամերձ ութ արվարձանային շրջաններում թայֆունի հետևանքով սողանքներ ու ավերածություններն են տեղի ունեցել: Աղետի հետևանքով ավելի քան 289 հազար մարդ ստիպված է եղել անհապաղ թողնել տները, տարհանված ևս 37 հազար քաղաքացի զրկվել է ունեցվածքից և օգնության կարիք ունի: 

«Մատմո»-ն 2014 թվականի ընթացքում Չինաստանը պատուհասած չորրորդ փոթորիկն է: Նախնական հաշվարկներով, աղետի հասցրած տնտեսական վնասը կազմում է 3,37 մլրդ յուան` մոտ 547 միլիոն ԱՄՆ դոլար: