Հոմսում ականապատ մեքենա է պայթեցվել. կան զոհեր և վիրավորներ
Զինված ծայրահեղականները Սիրիայի Հոմս քաղաքի հայկական թաղամասի մարդաշատ փողոցներից մեկում ականապատ մեքենա են պայթեցրել, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 25-ը վիրավորվել են:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությանը հղումով, մի քանի մարդ տեղափոխվել է մոտական հիվանդանոցներ, իսկ զոհերի թվում կանայք ու երեխաներ կան:
Ականանետային հարձակման է ենթարկվում նաև Զահրա թաղամասը, որտեղ ալավիթներ և քրիստոնյաներ են բնակվում: Վիրավորների թվում խաղաղ բնակիչներ կան:
Վերջին ահաբեկչական գործողությունները Հոմսում ձեռնարկվել էին հունիսի 24-ին, երբ ականապատ մեքենան պայթեցվել էր Վադի Դահաբ թաղամասի շուկայի հրապարակում:










