Չինաստանում բժշկի դիմած տղամարդը պարզել է, որ ինքը կիսով չափ կին է
Չինաստանի Չժեցզյան նահանգում բնակվող մի տղամարդ որովայնի հատվածում ուժեղ ցավերի, ինչպես նաև մեզի մեջ արյան առկայության պատճառով դիմել է բժշկի և, ի զարմանս իրեն, պարզել, որ ինքն իրականում կիսով չափ կին է։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Չեն անունով 44-ամյա տղամարդուն ամբողջովին հետազոտելուց հետո բժիշկները հանգել են այն եզրակացության, որը նա, բացի արականից, ունի կանացի բոլոր վերարտադրողական օրգանները՝ արգանդ և ձվարաններ։
Բժիշկների խոսքերով, մասնագիտական պրակտիկայում այսպիսի դեպքերը խիստ հազվագյուտ բնույթ են կրում։ Նրանք նաև հավելել են, որ Չենի տարիքը թույլ չի տալիս վիրահատական միջամտությունով վերացնել նրա խնդիրը. դա հնարավոր է միայն երիտասարդ հիվանդների դեպքում։










