Կադիրովն արգելել է Օբամայի մուտքը Չեչնիա
Չեչնիայի Նախագահ Ռամզան Կադիրովն արգելել է իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային մուտք գործել Չեչնիայի տարածք՝ այս կերպ պատասխանելով Արևմուտքի հրապարակած «սև ցուցակին»։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, բացի Օբամայից Կադիրովն արգելել նաև Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաներ Խոսե Մանուել Բարոզոյի, Հերման Վան Ռոմպեյի ու Քեթրին Էշթոնի մուտքը Չեչնիա։
Instagram ֆոտոծառայության իր էջում Կադիրովը նշել է, որ իր որոշումը պայանավորված է Ուկրաինայի, Լիբիայի, Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի վերաբերյալ Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի վարած քաղաքականությամբ։
Ըստ Կադիրովի, այդ քաղաքականությունն ավելի շատ «պետական մակարդակով ահաբեկչության» է նման։










