Փրկարարները դուրս են բերել Սևանա լճում հայտնված ավտոմեքենան (լուսանկարներ)

15:11 • 27.07.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 27-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` թերակղզու մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 13.00-ին ջրափրկարարները լճից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 20 OL 935 պետհամարանիշով ավտոմեքենան: