Սևանա լճում «ՎԱԶ-2199» մակնիշի մեքենա է արգելափակվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ «ՎԱԶ-2199» մակնիշի 35 VT 512 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Նախարարության կայքը տեղեկացնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավելի վաղ փրկարարները ջրից դուրս էին բերել մեկ այլ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենա։










