Սոմալիում սովից կարող է 350,000 մարդ մահանալ. ՄԱԿ
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սոմալիի մայրաքաղաքում սովի պատճառով կարող է 350,000 մարդ մահանալ, հայտնում է Business Insider-ը:
Բանն այն է, որ ՄԱԿ-ի այնտեղ աշխատող կառույցները միջոցների պակասություն են զգում:
ՄԱԿ-ը և Սոմալիի իշխանությունները ստեղծված իրավիճակը համեմատել են 2011-ի դրության հետ, երբ սովից 260,000 մարդ էր մահացել այդ երկրում:
Այժմ վիճակը ավելի են սրում երաշտը, բռնության դեպքերը, որոնք խոչընդոտում են օգնության տեղ հասցնելուն:
Երկրում իսլամիստները փորձում են իրենց պետականությունը հաստատել: Այս տարի այդ երկրում մարդասիրական օգնություն իրականացնելու համար 933 մլն ԱՄՆ դոլար գումար է հարկավոր, որի միայն չնչին մասն է հաջողվել հավաքել:










