Տրիպոլիի օդանավակայանի համար մղվող մեկշաբաթյա մարտերում 100 մարդ է զոհվել

22:00 • 27.07.14

 Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանի համար մղվող երկշաբաթյա մարտերի ընթացքում շուրջ 100 մարդ է զոհվել, ևս 400-ը վնասվածքներ են ստացել: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: 

Իրավիճակը Տրիպոլիում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հուլիսի 13-ից սկսած շարունակվում են միջազգային օդանավակայանում վերահսկողություն սահմանելու համար մարտերը գեներալ Խալիֆա Խաֆթարին աջակցող «Զինտանյան բրիգադի» և իսլամիստական կազմավորումների միջև: 

Լարված իրավիճակ է տիրում նաև Բենգազիում, որտեղ բանակային հատուկ ջոկատայինների և արմատական զինված կազմավորումների միջև բախումները վերջերս առավել դաժան բնույթ են ստացել: Մի քանի օրվա ընթացքում այստեղ 40 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել: 

Անցած ուրբաթ երկրի ժամանակավոր ղեկավարությունը՝ Աբդալլա Աբդուրրահման ան-Թանիի ղեկավարությամբ, հայտնել էր, որ պետությունը «փլուզման» եզրին է գտնվում՝ կոչ անելով հակամարտող կողմերին վայր դնել զենքերը: