Ախուրյանի ջրամբարում 22–ամյա քաղաքացի է ջրահեղձվել

16:51 • 28.07.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին, ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ ՌԴ սահմանապահ զորքերի 14-րդ ուղեկալի տարածքում (Աղին գյուղի մոտակայք)՝ Ախուրյանի ջրամբարում, ջրահեղձվել է քաղաքացի: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ ջրահեղձվել է Աղին գյուղի բնակիչ Գ. Խ.-ն (ծնվ.1992 թ.), ով ընկել է Ախուրյանի ջրամբարը։