«Սրտայիններին»՝ սաստիկ շոգերին դուրս չգալ տնից, իսկ բնակարանում ապահովել քամի. սրտաբանի խորհուրդը
Ամառային սաստիկ շոգերին սրտանոթային, սրտային քրոնիկ հիվադություններով տառապող անձանց խորհուրդ է տրվում ցերեկը դուրս չգալ տնից, խմել առնվազն՝ 1, 5 -2 լիտր հեղուկ, եթե, իհարկե, չկան ակացուցումներ՝ կապված արյան բարձր ճնշումով և երիկամային հիվանդություններով:
Այս մասին Tert.am -ի հետ զրույցում նշեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի սրտաբանաախտորոշման բաժանմունքի բժիշկ-սրտաբան Գոհար Մարտիրոսյանը:
«Շոգն ազդում է և՛ ճնշման վրա, և՛ շաքարի… ճնշում չունենալու դեպքում պետք է շատ ջուր խմել, հակառակ պարագայում ջուր շատ չի կարելի խմել: Հիվանդները դժվարությամբ են հարմարվում եղանակային փոփոխություններին՝ ջերմաստիճանի թե՛ անկմանը, թե՛ բարձրացմանը, թե՛ ստրեսներին: Յուրաքանչյուր սրտային հիվանդ կախված է կլիմայից»,-նշեց բժիշկ սրտաբանը:










