«Խաղալիքների պատմությունները»՝ իտալացի լուսանկարչից (լուսանկարներ)
Իտալացի լուսանկարիչ և արվեստագետ Գաբրիելե Գալիմբերտին 18 ամսվա ընթացքում լուսանկարել է աշխարհի տարբեր երկրների երեխաներին՝ իրենց սիրելի «հարստությամբ»` խաղալիքներով: Ֆոտոնախագիծը կոչվում է «Խաղալիքների պատմությունները», հայտնում է upworthy.com-ը։
Նա պատմում է, որ լուսանկարահանման ընթացքում փոքրիկներին խնդրել է իրեն տալ խաղալիքները, այդ ժամանակ Գալիմբերտին նկատել է, որ այն երեխաները, ովքեր ավելի հարուստ կամ զարգացած երկրներից են, ավելի սեփականատիրական են իրենց խաղալիքների նկատմամբ, և քչերն են համաձայնել խաղալ արվեստագետի հետ:
Ավելի աղքատ կամ զարգացող երկրների երեխաներն ավելի բարյացակամ են եղել և հաճույքով նույնիսկ նվիրել են իրենց խաղալիքները լուսանկարչին: Ֆոտոշարքը ցուցադրվել է մի շարք երկրներում, ներառյալ՝ Նյու Յորք, ԱՄՆ, Շվեյցարիա, Լոնդոն, Մեծ Բրիտանիա:
Այս լուսանկարները, ըստ Գաբրիելեի, ներկայացնում են աշխարհը՝ սոցիալական և տնտեսական կողմերից, որում մեծանում է նոր սերունդը:
Մալավի
Իտալիա
Ուկրաինա
Զանզիբար
Չինաստան
Հաիթի
Տեխաս, ԱՄՆ
Բոցվանա
Թաիլանդ
Մարոկկո
Հնդկաստան





















