Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով

10:43 • 05.11.26

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին դատարանը ևս երկու ամսով երկարացրել էր Գագիկ Ծառուկյանի կալանքը: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել էր Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: