Emirates-ի ինքնաթիռները մոտ ժամանակներում չեն թռչի Իրաքի տարածքով
Դուբայում գտնվող Emirates ավիաընկերությունը որոշում է կայացրել ժամանակավորապեսч 7-10 օրով փակել Իրաքի օդային տարածքն իր ինքնաթիռների համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ աղբյուրի՝ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով։ Նշվում է, որ ներկայում վտանգ են ներկայացնում Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները:
Ինչպես հաղորդվում է, աշխարհում ամենախոշոր ավիաընկերություններից մեկի ղեկավարությունն ուշադիր հետևում է Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին։
Ինչպես բրիտանական The Times թերթին հայտնել է Emirates-ի գլխավոր տնօրեն Թիմ Քլարկը, ձեռնարկված միջոցները նաև կապված են Դոնեցկի շրջանում «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing 777-ի կործանման հետ:










