Մոսկվայում ձերբակալվել են 800 մլն ռուբլի շորթած 27 էքստրասենսներ, որոնց թվում նաև հայեր կան
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են կեղծ էքստրասենսների հանցախմբի 27 անդամի, ովքեր, ըստ նախնական տվյալների, 800 մլն ռուբլու վնաս են պատճառել մայրաքաղաքի բնակիչներին։
Ինչպես նշում է Вести-ն, ոստիկանությունը պարզել է, որ Մսկվայի 48 և 45-ամյա բնակիչները (անունները չեն նշվում) աշխատանքի են վերցրել Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Հայաստանի քաղաքացիների, ովքեր, շահելով հաճախորդների վստահությունը, նրանցից գումարներ են շորթել ու միստիկ ծեսեր անցկացրել։
Սովորաբար կեղծ էքստրասենսների ու հաճախորդների շփումը կազմակերպվել է հեռախոսի միջոցով, սակայն երբեմն նրանք համոզել են հաճախորդին դեմառդեմ հանդիպել, ինչի համար հավելյալ գումար են պահանջել։
Ոստիկանները կես տարի հետևել են հանցախմբի գործունեությանը ու բավարար ապացույցներ են հավաքել նրանց դեմ։ Պարզվում է, որ օրվա մեջ «էքստրասենսները» ընդունել են մոտ 100 հեռախոսազանգ։ Այժմ հանցախմբի անդամների դեմ քրեական գործ է հարուցվել։










