Ջրափրկարարները հայտնաբերել են Սևանա լճում նավակով անհետացած ձկնորսին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր ահազանգ էր ստացվել, որ Սևանա լճում` Նորաշեն գյուղի մոտակայքում, Մեծամոր քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն նավակով դուրս է եկել ձկնորսության (մոտ 2 ժամ առաջ) և չի վերադարձել։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Քիչ առաջ ջրափրկարարները «Չայկա» կոչվող տարածքի ափամերձ հատվածում հայտնաբերել են Ա.Մ.-ին (ծնվ.1956 թ.), ով զբաղվում էր ձկնորսությամբ:










