Հաագայի դատարանը բավարարել է Ռուսաստանի դեմ 50 մլրդ դոլարի հայցը
Հաագայի դատարանը բավարարել է Ռուսաստանի դեմ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին բաժնետերերի հայցը, որի մասին այսօր առավոտյան հայտնել էին ԶԼՄ-ները:
Այս կերպ Ռուսաստանին պարտավորեցրել են 50 մլրդ ԱՄՆ դոլար գումար վճարել այս գործով, որի շուրջ դատավարությունն ընթանում էր մեկ տասնամյակ:
Ջիբրալթարյան Group Menatep Limited (GML) ընկերությունը, որն այժմ միավորում է «ՅՈՒԿՕՍ»-ի վերահսկիչ փաթեթն ունեցող՝ 60%-ի տեր բաժնետերերին, պնդում է, որ Ռուսաստանը խախտել է Էներգետիկայի մասին խարտիայի 45-րդ հոդվածը, որով ներդրողները պաշտպանված են պետության կողմից ունեզրկումից: Ռուսաստանը ստորագրել, սակայն չի վավերացրել այս խարտիան:
2003-ին Ռուսաստանի իշխանություններն այն ժամանակվա խոշորագույն նավթային ընկերությանը՝ «ՅՈՒԿՕՍ»-ին, մեղադրեցին տնտեսական հանցագործությունների համար: Մի շարք ղեկավար անձինք, հիմնականում հարկերից խուսափելու մեղադրանքով, ազատազրկվեին: «ՅՈՒԿՕՍ»-ը սնանկացավ, իսկ դրա ակտիվներն անցան պետական «Ռոսնեֆտին»:










