Իսրայելը դադարեցրել է Գազայի գնդակոծությունը

09:42 • 28.07.14

Իսրայելը դադարեցրել է Գազայի գնդակոծությունը, հայտնում է Russia Today-ը:

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ իսրայելական բանակը հրահանգ է ստացել կրակ բացել միայն այն դեպքում, եթե պաղեստինցիների կողմից գնդակոծություններ կլինեն:

 

Այսօր ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայում: 

 

Այս գիշերը Գազայի հատվածում համեմատաբար հանդարտ է անցել: Ընդհանուր առմամբ իսրայելա-պաղեստինյան վերջին բախման հետևանքով զոհվել է ավելի քան հազար արաբ, հիսուն իսրայելցի: