Սլովակիայի նախագահն իր աշխատավարձը կբաժանի աղքատներին ու հիվանդներին
Սլովակիայի նորընտիր նախագահ Անդրեյ Կիսկան որոշել է իր առաջին աշխատավարձը ստանալուց հետո բաժանել աղքատ ու հիվանդ քաղաքացիներին։ Ինչպես նշում է Euromag-ը, վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղարին, արդյունքում 10 ընտանիք կստանա 537-ական եվրո։
Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահի աշխատավարձի չափը 5.376 եվրո է։ Նշվում է, որ Կիսկան կարիքավոր ընտանիքներին ընտրել է մի քանի բարեգործական կազմակերպությունների միջոցով։
Աղբյուրը հավելում է, որ Կիսկան բավական հարուստ է, և ներկայում ունի 6-7 մլն եվրո կարողություն։ Նախքան քաղաքականություն մտնելը նա զբաղվել է բիզնեսով և 2 ընկերություն է ունեցել։










