Ղրիմը Ռուսաստանի մասն է, ոչ մի բանակցություն չի եղել, չի լինելու և լինել չի կարող. Լավրով

13:50 • 28.07.14

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի մասն է, «ոչ մի բանակցություն չի եղել, չի լինելու և լինել չի կարող», փոխանցում է ИТАР-ТАСС-ը։  

 

«Այս պատասխանը հիմնվում է բացառապես Ղրիմի ժողովրդի կամարտահայտման վրա, և ամեն ինչ արդեն որոշված է»,- ասել է նա:

 

Մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքներով այն դուրս է եկել Ուկրաինայի կազմից և միացել ՌԴ-ին։