Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է

10:35 • 28.07.14

Վարդավառի տոնն այս տարի Հայաստանյայց առաքելական Սբ եկեղեցին նշեց հուլիսի 27-ին: Հայ եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը խորհրդաբանական առումով երկնքի և երկրի կապն է, ինչպես նաև Աստծո և մարդու կենդանի շփումը:


Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է: