Դատարանը մեղավոր է ճանաչել Մոսկվայում ռուս երիտասարդի սպանած ադրբեջանցուն

14:31 • 28.07.14

Ռուսական դատարանն Օրհան Զեյնալովին մեղավոր է ճանաչել Եգոր Շչերբակովի սպանության գործով, որը տեղի էր ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին՝ Արևելյան Բիրյուլևո շրջանում, հայտնում է Life News-ը։

Դատախազը պահանջել էր Զեյնալովին 18 տարվա ազատազրկման դատապարտել:

 

Զեյնալովը ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին: Նա փորձել էր թաքնվել ոստիկանությունից՝ հայրենիք՝ Ադրբեջան վերադառնալու համար: Քննության ընթացքում նա կտրականապես ժխտել էր մեղադրանքը և տեղի ունեցածի տարբեր վարկածներ էր առաջ քաշել՝ սկսած ինքնապաշտպանությունից մինչև դեպքի վայրում չլինելը:

 

Քննիչները, սակայն, վերականգնել են տեղի ունեցածի ամբողջական պատկերը: Իրականացված փորձաքննությունների, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում ինքնապաշտպանվելու վարկածը հերքվել է:


Օրհան Զեյնալովը մեղադրվել է խուլիգանական դրդապատճառներով իրականացված մարդասպանության համար:
 

Եգոր Շչերբակովի սպանությունը մեծ աղմուկ էր առաջացրել և Մոսկվայում անկարգությունների ու չթույլատրված հանրահավաքների պատճառ դարձել: