Ծաղկաձորում շուրջ 30 երիտասարդ հավաքվել է «Փաստարկ»–ի շրջանակներում
Ծաղկաձորում հուլիսի 25-ից 27-ը շուրջ երեսուն երիտասարդներ մասնակցել են «ՓԱՍՏԱՐԿ»-ի շրջանակներում տեղի ունեցած հավաքին:
«ՓԱՍՏԱՐԿ»-ը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագիր է, որն իրականացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները տարբեր փորձագետներից հավաքագրում են մեր երկրի արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների վերաբերյալ հայանպաստ փաստարկներ և փորձում են ստեղծել հասանելի մեծ բազա:
Ծաղկաձորյան հավաքի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանի հետ, նոր մեդիայի և PR-ի վերաբերյալ քննարկում, ինչպես նաև երիտասարդներից յուրաքանչյուրը հանդես եկավ զեկույցով ՀՀ արտաքին քաղաքականության նախապես ընտրված ուղղությունների շուրջ :
ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումը անցել է ոչ պաշտոնական միջավայրում, երիտասարդները տվել են բազմաթիվ հարցեր երկրում իրականացվող երիտասարդական քաղաքականությունից մինչև արտաքին մարտահրավերներ:
Կարեն Ավագյանն իր խոսքում նշել է, որ ցանկացած երիտասարդական բովանդակային առաջարկ կամ նախաձեռնություն, որն արդարացված կլինի, կիրականացվի: Հավաքի վերջին օրը մասնակիցներն ամփոփեցին ծրագիրը և քննարկեցին օգոստոսի վերջին օրերից մեկնարկող հագեցած միջոցառումների բնույթն ու ձևաչափերը:










