Վճարեք՝ որքան կուզեք. Փարիզի հյուրանոցներն անցել են վճարային նոր համակարգի

19:00 • 28.07.14

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում գտնվող 5 հյուրանոց իրենց հաճախորդներին առաջարկել են ծառայությունների վճարման բավական ուշագրավ համակարգ։


Ինչպես նշում է Euromag-ը, հյուրանոցներում անցկացված օրերի համար հաճախորդները կարող են վճարել այնքան, որքան որ իրենք հարկ կհամարեն՝ հաշվի առնելով համարի հարմարություններն ու սպասարկման որակը։


Ակցիայից օգտվելու համար ցանկացողները պետք է գրանցվեն payezcequevousvoulez.net կայքում, նշեն իրենց այցի հստակ ամսաթիվն ու ընտրեն հյուրանոցը։


Աղբյուրը հավելում է, որ մինչ օգոստոսի 10 տևող ակցիային մասնակցում են 3 և 4 աստղանի հյուրանցները։


 

Վճարեք՝ որքան կուզեք. Փարիզի հյուրանոցներն անցել են վճարային նոր համակարգի