ԱՄՆ-ում վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հարվածել է լողափին զբոսնող հորն ու դստերը

11:16 • 28.07.14

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքի օդանավակայանի մոտ մեկ շարժիչ ունեցող Piper Cherokee ինքնաթիռ է կործանվել լողափին, որտեղ զբոսնելիս են եղել մի տաղամարդ և նրա 10-ամյա դուստրը:

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, տղամարդը տեղում մահացել է, իսկ աղջիկը` հոսպիտալացվել:

 

Բժիշկները երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր են որակում: Ինքնաթիռում գտնված անձինք՝ օդաչուն և ուղևորը, չեն տուժել: Նախնական տեղեկություններով՝ ավիավթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

 

Օդաչուն փորձել է վերադառնալ օդանավակայան, սակայն ինքնաթիռը չի հասել այնտեղ, և օդաչուն փորձել է վայրէջք կատարել լողափին:

 

ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտարարել է միջադեպի քննություն սկսելու մասին: