Pussy Riot-ի աղջիկները 250.000 եվրոյի պահանջով դատական հայց են ներկայացրել Ռուսաստանի դեմ

11:11 • 28.07.14

Pussy Riot սկանդալային պանկ խմբի անդամները 250 հազար եվրոյի հայց են ներկայացրել Ռուսաստանի դեմ Ստրասբուրգի դատարանում, հայտնում է Interfax-ը:

 

Աղջիկներից յուրաքանչյուրը 120 հազար եվրո է պահանջում՝ որպես բարոյական փոխհատուցում: Իսկ մնացած 10 000 եվրոն դատական ծախսերն են:

 

Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոննիկովան ցանկանում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով Ռուսաստանին ստիպել փոխհատուցել իրենց բարոյական վնասը՝ քրեական հետապնդման համար:

 

Նրանք կարծում են, որ խախտվել են ազատ արտահայտվելու իրենց իրավունքները, ազատությունը և անձնային անձեռնմխելիությունը:

 

Ռուսաստանի արդարադատության նախարարությունում բարոյական վնասի պահանջվող չափը ոչ իրատեսական են անվանել:

 

Հիշեցնենք, որ աղջիկներն ազատազրկվել էին Փրկչի տաճարում խուլիգանության համար։