Մուսուլմանները նշում են Ռամադանի ավարտը

10:50 • 28.07.14

Ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում են Ռամադան ամսվա ընթացքում ծոմի ավարտը, հայտնում է Life News-ը:

 

Թաթախման տոնը համարվում է ամենանշանակալիներից մեկն իսլամում: Արաբերեն Իյդ ալ-Ֆիտր անվանումն ունեցող տոնը համարվում է երկու ամենախոշոր տոներից մեկն իսլամում:

 

Մոսկվայում տոնակատարությունը, ի թիվս այլնի, նշանավորվում է երթևեկության սահմանափակումներով:

 

Այս օրը մուսուլմաններին ծոմ պահել արդեն չի կարելի: Նրանք տոնական հագուստ են կրում և շտապում մզկիթ՝ կոլեկտիվ աղոթքի: Կատարվում է նաև զաքաթ՝ մուսուլմանական դրամական նվիրատվություն կարիքավորներին: Ընդունված է այս տոնին այցելել ծնողներին, տարեցներին: Գնալ գերեզմաններ: