Դոնեցկում ուկրաինացի զինվորականների հաղթանակը կազդարարի Պուտինի պարտությունը. Սաակաշվիլի

09:25 • 28.07.14

Դոնեցկում ուկրաինական զինված ուժերի հաղթանակը կազդարարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշիչ ռազմական պարտությունը։ Այդ մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում, փոխանցում է Корреспондент-ը։

 

«Մենք բոլորս մեծ իրադարձությունների շեմին ենք. եթե Մայդանը Ռուսական կայսրության քաղաքական ավարտի սկիզբն էր, ապա Դոնեցկում ուկրաինական զինված ուժերի անխուսափելի հաղթանակը կազդարարի Պուտինի ռազմական պարտությունը, նրա համակարգի պարտությունը՝ Եվրոպայում և ամբողջ հետխորհրդային տարածքում իր բոլոր դրածոներով հանդերձ»,- գրել է Սաակաշվիլին։

 

Նրա խոսքով՝ ուկրաինացիներին այժմ անհրաժեշտ է միայն հաղթանակ։ «Սա պատասխանն է դարերով ստորացնելու, սովի զոհերի, Երկնային հարյուրակի հերոսների, խիզախ մարտիկների համար, որոնք զոհվել են վերջին օրերի և ամիսների ընթացքում։ Ուկրաինացիների համար դժվար է, նրանք վնասներ են կրում, սակայն նրանց և մեզ բոլորիս այժմ անհրաժեշտ է միայն հաղթանակ, հաղթանակ՝ ցանկացած գնով, հաղթանակ ստի և չարի կայսրության հանդեպ։ Այս հաղթանակով ուկրաինացի հերոսները մեկընդմիշտ կգրեն իրենց անունները պատմության մեջ՝ որպես 21-րդ դարի գլխավոր բարբարոսից Եվրոպական քաղաքակրթության փրկիչներ»,- գրել է Սաակաշվիլին։