Շվեդիայում ABBA խմբի քիչ հայտնի երգերով ալբոմ կթողարկվի
Շվեդիայում 2014թ. սեպտեմբերի 29-ին կթողարկվի ABBA խմբի արխիվային համերգային ալբոմը՝ Live At Wembley Arena անվանումով, փոխանցում է Лента-ն։
Խմբի 40-ամյակին նվիրված ալբոմում կներառվի Լոնդոնի 1979թ. նոյեմբերի 10-ի համերգի ամբողջական ձայնագրությունը։ 25 երգերի թվում կլինեն խմբի բոլոր հիթերը, ինչպես նաև երկու՝ նախկինում չթողարկված երգեր՝ Ագնետա Ֆելթսկոգի կատարմամբ։
Ալբոմի պրոդյուսերն է Լյուդվիգ Անդերսոնը՝ խմբի անդամ Բենի Անդերսոնի որդին։ Նախագծում նա փորձել է պահպանել իրական համերգային մթնոլորտը՝ բեմում երգիչների անխուսափելի սխալներով հանդերձ։










